Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ տնային պայմաններում. 168.am

Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ տնային պայմաններում. 168.am

Փորկապության դեպքում աղիները դժվարությամբ են ազատվում արգասիքներից։ Դա կարող է տեղի ունենալ մի խումբ պատճառներով։ Այս խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Steptohealth.ru-ն գրում է, որ գոյություն ունեն մի խումբ միջոցներ, որոնք կարող են օգնել փորկապության դեմ պայքարում։ Դրանք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը և ինքնազգացողությունը։

Կտավատի սերմեր։ Կտավատի սերմերը մաքրող հատկություն ունեն. դրանք նպաստում են աղիների անցանելիությանը և օգնում արգասիքների դուրսբերմանը։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ,
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ՝ 10 գրամ։


Պատրաստման եղանակը. մեկ ճաշի գդալ կտավատի սերմի վրա եռացրած ջուր ավելացրեք։ 6 րոպե թողեք թրմվի, խմեք։


Օգտագործման եղանակը։ Խմեք օրվա ընթացքում երկու անգամ՝ ճաշից ու ընթրիքից հետո։

Վարսակի փաթիլներ։ Սա փորկապության բուժման և կանխարգելման համար բավականին արդյունավետ միջոց է։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ,
  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ 20 գրամ։


Պատրաստման եղանակը. մի քանի գդալ վարսակի փաթիլների վրա եռացրած ջուր ավելացրեք։ Ծածկեք տարան, սպասեք 6 րոպե։ Սառեցրեք, խմեք։ Ցանկալի է օգտագործել առավոտյան։ Ըմպելիքը խորհուրդ չի տրվում 2 տարեկանից փոքր երեխաներին։


Մոլոշավարդ։ Սա բույս է, որը բավականին հաճախ է հանդիպում պարտեզներում։ Այն փորկապության դեմ թուրմ պատրաստելու լավագույն տարբերակներից է։ Այս բույսը կօգնի լավացնել արգասիքների դուրսբերումն օրգանիզմից։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ,
  • 2 ճաշի գդալ մոլոշավարդ՝ 20 գրամ։


Պատրաստման եղանակը. մոլոշավարդի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մոտավորապես 7 րոպե։ Ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում երեք անգամ՝ ուտելուց հետո։


Կանաչ թեյ։ Կանաչ թեյը փորկապության դեմ պայքարի ամենատարածված միջոցներից է։ Այն կարող է օգնել նաև այտուցների դեպքում։ Օրվա ընթացքում 2 անգամ մեկ բաժակ կանաչ թեյ խմեք և կնկատեք դրական փոփոխությունները։

Բաղադրիչներ.
    1 բաժակ ջուր՝ 250 մլ,
    5 գրամ կանաչ թեյ։

Պատրաստման եղանակը. եռացրեք ջուրը, լցրեք կանաչ թեյի վրա։ Ցանկության դեպքում կարող եք նաև մի փոքր ձիթապտղի յուղ կամ հալվե ավելացնել։ Թողեք թրմվի 5 րոպե։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել երկու բաժակ՝ հիմնական սնունդ օգտագործելուց առաջ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ